Աբովյան փողոցում, Հանրապետության հրապարակի և մետրոյի հարևանությամբ վարձակալության է տրվում 65 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարան, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված է և չբնակեցված, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, առկա է 2 օդորակիչ: Հատակը երեսպատված է լամինատով և պրեսգրանիտով, սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով, համալրված է որակյալ սանտեխնիկայով, ունի լոգախցիկ: Խոհանոցն ու սենյակներն ունեն նոր կահավորանք, ապահովված են բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Շենքում գործում է 2 վերելակ: Մոտակայքում են բոլոր ֆիրմային խանութները, բանկերը և լավագույն ժամանցի վայրերը: