Վարձակալությամբ է հանձնվում 3 սենյականոց՝ 140 քմ մակերեսով նորաոճ բնակարան, որը գտնվում է Եկմալյան փողոցում՝ նորակառույց էլիտար 18 հարկանի շենքի 12-րդ հարկում: Բնակարանը ժամանակակից իներիերին համապատասխանող չափանիշներով կապիտալ նորոգված է: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է, առկա են օդորակիչներ: Հյուրասենյակն ու խոհանոցը ստուդիո ոճի մեջ են, հետաքրքիր լուծումներով իրարից տարանջատված: Ընդհանուր բնակարանը ժամանակակից և բարձրաճաշակ կահավորված է, ապահովված է անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ հագեցած բարձրակարգ սանտեխնիկայով: Առկա է լվացքասենյակ և զգեստասենյակ: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: Մոտակայքում կգտնենք քաղաքի լավագույն սրճարաններն ու հանգստի վայրերը: