Եկմալյան փողոցում, քաղաքի լավագույն հատվածում երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում կապիտալ եվրովերանորոգված և չբնակեցված 2-ը ձևափոխած 3 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը 80 քմ է և գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 12-րդ հարկում: Բնակարանը կահավորված է ժամանակակից և հարմարավետ կահավորանքով, համալրված է նոր կենցաղային տեխնիկայով: Հատակը ծածկված է տաքացվող սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ` դեպի Սարյան բացվող գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, կա անվտանգության համակարգ: Հարևանությամբ է Մալիբու այգին, բազմազան սրճարաններ, խանութներ և ժամանցի վայրեր: