Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակից ոչ հեռու վարձակալության է տրվում 3 սենյականոց 67 քմ մակերեսով բնակարան, որը գտնվում է 19 հարկանի նորակառույց շենքի 17-րդ հարկում։ Բնակարանը մոդեռն ոճով կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով։ Բնակարանը նորաոճ կահավորված է և ապահովված է կենցաղային տեխնիկայով և անհրաժեշտ գույքով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով։ Շենքում գործում է վերելակ, կա դոմոֆոն: Մոտակայքում են բոլոր խանութները, ենթակառուցվացքները և ժամանցի վայրերը: