Խանջյան փողոցում, Օղակաձև այգու հարևանությամբ վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 100 քմ և գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է, համալրված է կահավորանքով և անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, 2 օդորակիչ: Հատակը ծածկված է մանրահատակով, խոհանոցը` սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որից մեկը նայում է դեպի այգի: Մոտակայքում են խանութները և ժամանցի վայրերը: