Արամի փողոցում` Մալիբու այգու հարևանությամբ օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 140 քմ: Այն գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, կահավորված է հարմարավետ և բարձրարժեք կահույքով, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ: Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով, խոհանոցը` սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Ննջասենյակներից մեկը մաստերբեդրում է: Բնակարանն ունի լվացքատուն, աշխատասենյակ, գեղեցիկ տեսարան դեպի այգի: Շենքում գործում է 2 վերելակ, անվտանգության համակարգ, բակում առկա է ավտոկայանատեղի` արգելափակոցով: Շենքի հարևանությամբ տեղակայված են տարբեր խանութներ, ժամանցի կենտրոններ, սրճարաններ, բանկեր և այլն: Օրավարձ` 120 -170 $, վարձակալություն` 2.000 - 4.500 $: