Երկարաժամկետ վարձակալության է տրվում ընդարձակ, լավ լուսավորված 3 սենյականոց բնակարան 115 քմ մակերեսով Արամի փողոցում՝ Մալիբու այգու հարևանությամբ, 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգ, երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկներով և կերամոգրանիտով: Երկու սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով, կան ներկառուցված պահարաններ: Առկա է ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Բնակարանն ունի դեպի այգի նայող բաց պատշգամբ: Շենքում գործում է 2 վերելակ: Մեքենաների համար կա բացօթյա կայանատեղի: Շենքն ունի անվտանգության համակարգ և հսկիչ: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ և ժամանցի վայրեր: