Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան` 90 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում՝ Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտ։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և տաքացվող սալիկներով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով։ Բնակարանը հարմարավետ կահավորված է, ապահովված է կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Շենքն ունի վերելակ և անվտանգության համակարգ։ Մոտակայքում են գտնվում Օպերայի և բալետի թատրոնը, Կասկադ համալիրը, խանութները, բանկերը, սրճարաններն ու ժամանցի վայրերը։