Վարձակալության է տրվում 3 սենյականոց նրբաճաշակ դիզայնով ստուդիո ոճի բնակարան՝ 65 քմ մակերեսով, որը գտնվում է Թումանյան փողոցում, 4 հարկանի` ստալինյան նախագծով կառուցված քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը հարմարավետ կահավորված է, հագեցած անհրաժեշտ տեխնիկայով և բոլոր պարագաներով: Տեղադրված է անհատական ջեռուցման և օդափոխության համակարգ, հատակը ծածկված է որակյալ լամինատով: Բնակարանն ունի երկու բաց պատշգամբ` մեկը ֆրանսիական, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի փողոց: Առկա է ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, բանկերն ու ժամանցի վայրերը: