Օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց նոր եվրովերանորոգված բնակարան՝ 104 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ Պաուլաներ գարեջրատան հարևանությամբ՝ 12 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 4-րդ հարկում: Բնակարանն ունի յուրահատուկ դիզայն, լուսային էֆեկտներով ձևավորված առաստաղ: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, ունի ջեռուցման և հովացման կենտրոնացված համակարգ: Հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով: Բնակարանում առկա է 2 սանհանգույց։ Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ: Հասանելի է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքն ունի 2 վերելակ: Կա անվտանգության շուրջօրյա համակարգ: Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա ավտոկայանատեղ: Օրավարձ՝ 70-140 $, վարձ`1000-3600$: