Երկարաժամկետ վարձակալության է տրվում վերանորոգված և չբնակեցված 3 սենյականոց բնակարան Երևանի սրտում` Կողբացի-Ամիրյան փողոցների հատման վայրում: Գտնվում է նորակառույց 17 հարկանի շենքի` 14-րդ հարկում: Բնակարանի ընդհանուր մակերեսը 114 քմ է: Կահույքը պատրաստված է տեղացի մասնագետների կողմից հատուկ այդ բնակարանի համար: Նրբաճաշակ և լուսավոր այս բնակարանը հատակագծված է բնակչի կենսակերպը ավելի դյուրին և հաճելի դարձնելու համար։ Ջեռուցումն անհատական է, օդափոխությունն իրականացվում է օդորակիչների միջոցով: Բնակարանն իր մեջ ներառում է հյուրասենյակ և նրան կից խոհանոց, երկու ննջասենյակ, երկու սանհանգույց, երկու բաց պատշգամբ: Պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Մաշտոցի պուրակ, Կասկադ և ընդհանուր Երևանի վրա: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: Շենքում առկա է երկու վերելակ։ Շենքն ունի բարձրակարգ անվտանգության համակարգ և սպասարկում։