Հյուսիսային պողոտայում՝ վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ բնակարան: Այն գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Բնակարանի ջեռուցումն ու հովացումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկով։ Սանհանգույցը սալիկապատված է, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որից բացվում է տեսարան դեպի հյուսիսային պողոտա: Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ։ Առկա է նաև ստորգետնյա կայանատեղ` 1 մեքենայի համար: