Ամսավարձով կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում, 12 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Ջեռուցումը կենտրոնացված է, տեղադրված է 3 հատ օդորակիչ։ Սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով և սպասքով։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը, Երիտասարդական մետրոյի կայանը, Սաս սուպերմարկետը։ Շենքն ունի անվտանգության աշխատակից և ավտոկայանատեղ: