Միայն երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց մոդեռն ոճի ընդարձակ բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի և Կողբացի փողոցների խաչմերուկում, 14 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցման համակարգը կենտրոնացված է, իսկ հովացումը կատարվում է օդորակիչներով։ Սանհանգույցները համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ` տեսարանով դեպի այգի: Բնակարանը գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում` անմիջապես շենքի առաջին հարկում կա ռեստորան, սրճարան, ինչպես նաև մի քանի քայլ այն կողմ` բժշկական հաստատություն, դպրոց և այլ ժամանցի վայրեր: