Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ փակ շուկայի դիմաց, 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Բնակարանը վարձակալության կհանձնվի ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։