Մաշտոց և Ամիրյան փողոցների խաչմերուկում երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում, կամ վաճառվում է 3 սենյականոց նրբաճաշակ դիզայնով բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 102 քմ.: Այն գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ: Բնակարանը կահավորված է որակյալ և ժամանակակից կահույքով և ապահովված է տեխնիկայով: Շենքում առկա է անվտանգության համակարգ: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր և նորաբաց այգին: Հավելավճարով տրամադրվում է նաև ստորգետնյա ավտոկայանատեղին: