Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 113 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, սակայն անաղմուկ հատվածում՝ Արամի և Կողբացի փողոցի խաչմերուկում, 12 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և ջեռուցվում է: Ջեռուցման համակարգը կենտրոնացված է, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը կկահավորվի ըստ վարձակալի ցանկության։