Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տերյան և Արամ փողոցների խաչմերուկում, 4 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, օդորակիչ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը համալրված են անհրաժեշտ տեխնիկայով և սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, հարմարավետ գեստասենյակ: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգություն, ունի վճարովի սպասարկման ծառայություն: Բնակարանի հետ տրվում է նաև ստորգետնյա կայանատղ: Մոտակայքում են գտնվում ժամանցի վայրեր, խանութներ։