Բագրատունյաց փողոցի բանուկ հատվածում, Երևան Սիթի սուպերմարկետի հարևանությամբ վարձակալության է տրվում 3 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան` 90 քմ մակերեսով, որը գտնվում է 6 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանն ունի լուսավոր ու ընդարձակ սենյակներ, գեղեցիկ և նորաոճ կահավորված է, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Ապահովված է ջեռուցման և հովացման համակարգերով, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ գորգ մանրահատակով և սալիկներով: Առկա է 2 լոգասենյակ, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ: Շենքում գործում է վերելակ: Տրվում է նվազագույնը 6 ամիս ժամկետով: