Արշակունյաց պողոտայում վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց՝ 86 քմ մակերեսով արևկող դուպլեքս բնակարան, որը գտնվում է 4 հարկանի շենքի 3/4 հարկերում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: 1-ին հարկում կա ընդարձակ հյուրասենյակ՝ համակցված խոհանոցին, 2-րդ հարկում են գտնվում 2 ննջասենյակները և զգեստասենյակը: Յուրաքանչյուր հարկում կա սանհանգույց, որոնք երսապատված են սալիկներով՝ հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով: Ընդհանուր բնակարանը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ կենցաղային պարագաներով և տեխնիկայով: Շենքում առկա է վերելակ: Մոտակայքում է ''Երևան մոլը'', բազմազան խանութներ և ենթակառույցներ: