Այգեստան 11-րդ փողոցում, օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց մոդեռն ոճով եվրովերանորոգված բնակարան` 74 քմ մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 4-րդ հարկում: Բնակարանը հագեցած է գեղեցիկ լուսավորությամբ, կահավորված է ժամանակակից կահավորանքով, ապահովված է բարձրորակ տեխնիկայով և անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, ջեռուցումն ու հովացումն իրականացվում է անհատական համակարգով: Հատակը ծածկված է լամինատով և տաքացվող սալիկներով: Լոգասենյակը պատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Առկա են ֆրանսիական բաց պատշգամբներ` գեղեցիկ տեսարաններով: Շենքն ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում են գտնվում խանութները և ժամանցի վայրերը: Վարձ` 800 -1500 $, օրավարձ` 70 -100 $: