Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ 22 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Բոլոր սենյակներն ու խոհանոցը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։ Ցանկության դեպքում կարող է տրամադրվել ստորգետնյա կայանատեղ` հավելավճարով: