Էրեբունիում` Բուռնազյան փողոցի վրա, "Սասունցի Դավիթ" մետրոյի կայարանից 150 մետր, 2 հարկանի քարե շենքի 1-ին հարկում գտնվում է 3 սենյականոց բնակարանը: Տունը կառուցվել է 2001 թվականին: Կապիտալ վերանորոգված, լուսավոր և ընդարձակ բնակարան է 96 ք.մ մակերեսով: Ունի առանձին մուտք` երկաթյա դուռնով, և առանձին հոսանքի հաշվիչ: Տեղադրված են եվրոպական պատուհաններ, ջրի բաք` 800 լ. տարողությամբ: Տրվում է վարձակալության ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: Ցանկության դեպքում կահույքը կնորացվի: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազաֆիկացված է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Դրսում կան բացօթյա կայանատեղեր, մոտակայքում` տարատեսակ խանութներ, սուպերմարկետներ և այլն: