Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց 90 քմ մակերեսով բնակարան Դավթաշեն համայնքի Աղաբաբյան փողոցում՝ 3 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, բնակեցված չէ, տեղադրված են եվրո պատուհաններ, գազի կաթսա, հատակը սալիկապատ է։ Երկու լոգախցիկներով սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով։ Առկա է բաց պատշգամբ և դոմոֆոն։ Բնակարանը կահավորված է, ապահովված է բարձրորակ կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով, բակում կա բացօթյա կայանատեղի` 3 մեքենայի համար։ Ազատ է լինելու փետրվարի 1-ից: