Միայն երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց հարմարավոտ և գեղեցիկ դիզայնով բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ Վրացական խաչմերուկի հատվածում, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ շքեղ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 3 օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Սանհանգույցները պատված են բարձրորակ սալիկներով և մարմարով, հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով։ Ունի բաց պատշգամբ՝ երկաթե շերտավարագույրով Բնակարանի հետ տրվում է նաև ավտոկայանատեղ։ Բնակարանն ունի անվտանգության և հակահրդեհային համակարգեր։