Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց նրբաոճ և հարմարավետ բնակարան՝ 105 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում՝ Օրբելի փողոցի խաչմերուկում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Բնակարանից բացվում է տեսարան՝ դեպի ողջ քաղաքը։