Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պռոշյան և Այգեձոր փողոցների խաչմերուկում՝ «Բասս» հյուրանոցի դիմաց, 3 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են և ապահովված տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում ժամանցի վայրեր, խանութներ, սուպերմարկետներ։