Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 136 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սոսե փողոցում՝ 11 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Մեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր։ Շենքը գտնվում է հանգիստ անաղմուկ վայրում, ունի անվտանգության համակարգ, գեղեցիկ խաղահրապարակ և բացօթյա լողավազան։