Կոմիտասի պողոտայում, վարձակալության է տրվում է 3 սենյականոց հարմարավետ բնակարան` 70 քմ մակերեսով, որը գտնվում է 17 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը և հովացումը անհատական համակարգով է գործում: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով։ Լոգասենյակը սալիկապատված է, ապահովված` անհրաժեշտ սանտեխնիկայով, կա վաննա: Բոլոր սենյակները համալրված են որակյալ կահավորանքով և անհրաժեշտ գույքով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Մասիսը: Շենքում գործում է անվտանգության համակարգ: Մոտակայքում են բոլոր խանութներն ու ժամանցի վայրերը: