Վարձակալության է տրվում 3 սենյականոց բարձրակարգ վերանորոգված և չբնակեցված լուսավոր բնակարան՝ 80 քմ մակերեսով, որը գտնվում է Արաբկիրի 25-րդ փողոցում, Անտառային փողոցին կից, 10 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում: Բնակարանը յուրահատուկ գրավչությամբ ինտերիեր ունի, ամբողջը առաստաղը զարդանախշ ձևավոր դեկորներով է պատված, ունի թանկարժեք ջահեր, հատակը պատված է բարձրակարգ մարմարով և մանրատախտակով: Սենյակները և ստուդիո խոհանոցը համալրված են բարձրաճաշակ, միմյանց ներդաշնակ կահավորանքով և տեխնիկայով, ունի կենտրոնացված ջեռուցման և հովվացման համակարգ: Տեղադրված են պանորամային պատուհաններ, ունի բաց պատշգամբ Արարատի հիասքանչ տեսարանով: Լոգասենյակը մեծ է, սալիկապատված է և հագեցած են թանկարժեք սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի և լոգախցիկ: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ, ունի ստորգետնյա ավտոկայանատեղի` 4 մեքենայի համար: Կա առանձին փակ բակ` խաղահրապարակով, հանգստի տաղավարով և խորովածի մանղալով: