Արամ Խաչատրյան փողոցում երկարաժամկետ վարձակալության է տրվում 65 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարան` նորակառույց 8 հարկանի շենքի 8-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, դեռևս չի բնակեցվել, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ։ Խոհանոցը և սենյակները նրբաոճ կահավորված են և ապահովված տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Շենքում կա վերելակ, դոմոֆոն և ստորգետնյա կայանատեղի։ Մոտակայքում կան խանութներ, բանկերի մասնաճյուղեր և տրանսպորտի կանգառներ։