Մալխասյանց փողոցում, նորակառույց 14 հարկանի մոնոլիտ շենքի 5-րդ հարկում վարձակալության է տրվում 3 սենյականոց` 100 քմ մակերեսով ընդարձակ ու լուսավոր բնակարան: Բնակարանը կապիտալ վերանորոգվել է և դեռևս չի բնակեցվել, ունի գեղեցիկ նրբաճաշակ ինտերիեր: Բոլոր սենյակները և խոհանոցը համալրված են նորաոճ կահույքով, հագեցած են բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պանորամային պատուհաններ` ալյումինե թերմոկամրջակներով, գազի կաթսա, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիապատված է և հագեցած է սանտեխնիկայով, ունի նաև լվացքի սենյակ: Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Շենքը կառուցված է 9 + բալ սեյսմակայունությամբ, ունի Էներգախնայոության A+ վկայական, գերմանական արտադրության սեփական պոմպակայաններ, 2 վերելակ, որոնք բրենդային արտադրության են և ընդգրկված են լավագույն վերելակներ արտադրող ընկերությունների ցանկում, կա անվտագության համակարգ, 4000 քմ կանաչապատ տարածք, սրճարան, գործնական հանդիպումների սրահ, անվճար մանկական սենյակ՝ աշխատակցի հսկողությամբ, աշխատասենյակ (Co-Working space):