Վարձակալության է տրվում դիզայներական ոճով, կապիտալ վերանորոգված 3 սենյականոց բնակարան` 110 քմ մակերեսով, որը գտնվում է 8 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում՝ Ադոնցի փողոցում, Երազ բնակելի թաղամասում: Բնակարանն ապահովված է բոլոր հարմարություններով, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ջեռուցումը և հովացումը կենտրոնացված համակարգով է գործում: Առկա է 2 լոգասենյակ, որոնք սալիկապատված են և ապահովված սանտեխնիկայով, տեղադրված է վաննա և լոգախցիկ: Բնակարանը գեղեցիկ կահավորված է, հագեցած կենցաղային տեխնիկայով, ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքն ունի անվտանգության աշխատակից, դոմոֆոն, կա ստորգետնյա ավտոկայանատեղի: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութներն ու տրանսպորտի կանգառները: