Կոմիտասի պողոտայում վարձակալության է տրվում 3 սենյականոց եվրո վերանորոգված բնակարան, որի ընդհանուր մակերեսը 70 քմ է և գտնվում է 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը լուսավոր է, սենյակները և խոհանոցը գեղեցիկ և նորաոճ կահավորված են, համալրված են անհրաժեշտ տեխնիկայով և գույքով: Տեղադրված է անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են որակյալ սանտեխնիկայով, կա լոգախցիկ: Մոտակայքում կան բազմազան խանութներ, բանկի մասնաճյուղեր և տրանսպորտի կանգառներ: