Ն. Ադոնց փողոցում՝ Երազ բնակելի թաղամասում, վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց նոր վերանորոգված և չբնակեցված բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 8 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը շատ լուսավոր է, ունի հետաքրքիր նորաոճ ինտերյեր: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով: Ջեռուցման համակարգը կենտրոնացված է։ Առկա է 2 սանհանգույց, որոնք պատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած սանտեխնիկայով: Բնակարանն ապահովված է կահույքով և անհրաժեշտ տեխնիկայով: Ունի 2 բացօթյա պատշգամբներ, որոնցից բացվում են գեղեցիկ տեսարաններ: Տարածքն ապահովված է տեսահսկման համակարգով: Մոտակայքում կան տարբեր խանութներ, խաղահրապարակ, դպրոց, մանկապարտեզ և այլ ժամանցային վայրեր: