Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան` 118 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ Ինեկո բանկի հարևանությամբ, 12 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է սալիկով և լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, լի է ներկառուցված պահարաններով: Բնակարանն ունի անհատական անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղ: Մոտակայքում կան խանութներ, մարզասրահ, դպրոց, մանկապարտեզ, ժամանցի վայրեր: