Ամսեվարձով կամ օրավարձով է տրվում 3 ձևափոխված 4 սենյականոց բնակարան՝ 75 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում, 9 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանտով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նոր և գեղեցիկ կահույքով և ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։