Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց ընդարձակ և հարմարավետ բնակարան Հյուսիսային պողոտայում, Օպերայի և բալետի թատրոնը Ազգային պատկերասրահին և Հանրապետության հրապարակին կապող միակ հետիոտն պողոտայի վրա։ Նորակառույց 10 հարկանի շենքի 6-րդ հարկում: Բնակարանն ունի ընդարձակ պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի ազգային պատկերասրահ։ Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 120քմ։ Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Տանն առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները և ժամանցի վայրերը։