Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց հարմարավետ և լուսավոր բնակարան՝ Աջափնյակ համայնքում, 16-րդ թաղամասում` 16 հարկանի շենքի` 13-րդ հարկում: Բնակարանի ընդհանուր մակերեսը 75 ք.մ. է և առկա են բոլոր անհրաժեշտ կոմունալ հարմարությունները: Այն գտնվում է նորմալ վերանորոգված վիճակում, տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, հատակը ծածկված է մանրահատակով, միջանցքը` լամինատով, խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով, բոլոր սենյակները կահավորված են: Շենքն ունի վերելակ և դոմոֆոն: Մոտակայքում կարող եք գտնել խանութներ, դպրոց, մանկապարտեզ և տրանսպորտային կանգառ: