Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 75 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արա Սարգսյանի փողոցում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է սալիկով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Առաստաղի բարձրությունը 3 մետր է: Հավելավճարի դեպքում հնարավոր է նաև ամբողջական կահավորում և տեխնիկական վերազինում։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, դպրոց, մանկապարտեզ, տրանսպորտի կանգառ։ Շենքում գործում է բարձրորակ 2 վերելակներ` տարբեր չափսերի և տարողության, ստորգետնյա երկհարկանի և վերգետնյա ավտոկայանատեղիներ, շուրջօրյա գործող անվտանգության համակարգ (2 պահակակետով): Շենքն ունի սպասարկման վճար: