Վարձակալության է տրվում 2 սենյականոց ստուդիո ոճի բնակարան՝ 67 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պուշկին և Սարյան փողոցների խաչմերուկում՝ 9 հարկանի շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է, ունի գեղեցիկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, սրճարաններ և այլ ժամանցի վայրեր։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։