Վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մոսկովյան փողոցում՝ Սարյանի այգու և Օպերայի թատրոնի դիմաց, 6 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առաստաղի բարձությունը 4 մետր է։ Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով։ Բնակարանը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Ունի բաց պատշգամբ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը և Կասկադ համալիրը։