Մ. Սարյան և Մաշտոց պողոտայի խաչմերուկում վարձով է տրվում 2 սենյականոց ստուդիո ոճի բնակարան։ Այն գտնվում է 12 հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում։ Վերջերս է ենթարկվել եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգման: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով, տեղադրված է նաև օդորակիչ: Անցկացված է ինտերնետ կապ: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Հարևանությամբ կան խանութներ, սրճարաններ, դպրոց և մանկապարտեզ: