Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 40 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Չարենցի փողոցում՝ Զիգզագ խանութի հարևանությամբ, 3 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով: Տեղադրված է 2 հատ օդորակիչ։ Ջեռուցման համակարգը կենտրոնացված է։ Բնակարանն ապահովված է կահույքով, տեխնիկայով և անկողնային պարագաներով։