Վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց գեղեցիկ վերանորոգված բնակարան՝ 56 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պարոնյան փողոցում՝ 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է լրիվ նոր կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։