Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց ստուդիո ոճի բնակարան՝ 55 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ.Սարյան փողոցում՝ 7 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նոր վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, սրճարաններ և այլ ժամանցի վայրեր։