Սայաթ Նովա և Չարենց փողոցների խաչմերուկում, 17 հարկանի էլիտար նորակառույց շենքի 9-րդ հարկում, վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան: Եվրոպական չափանիշներով կապիտալ վերանորոգված, բարձրաճաշակ ինտերիերով այս արևկող բնակարանը ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, տեղադրված է ջեռուցման անհատական համակարգ, անցկացված են ինտերնետ կապ և կաբելային հեռուստատեսություն: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավարված են հարամարվետ և ժամանակակից կահույքով, բնակարանը հագեցած է բարձրակարգ կենցաղային տեխնիկայով և սանտեխնիկայով: Ունի ընդարձակ պատշգամբ, որոնցից բացվում է Երևան քաղաքի և Արարատ լեռան գեղեցիկ տեսարան: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, ռեստորաններ, այգիներ, ինչպես նաև դպրոց և մանկապարտեզ: Ցանկության դեպքում բնակարանի հետ կտրվի նաև ստորգետնյա կայանատեղ։