Վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 67 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, 10 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, տեղադրված է օդորակիչ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։