Վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 43 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ և Տերյան փողոցների խաչմերուկում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը եվրո նորոգված է։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։