Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 72 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակի հարևանությամբ, 9 հարկանի պանելային շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։